|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ մամուլի ասուլիսում ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. հաղորդում է «Անադոլու»-ն:
Նա մաղթել է, որ ընտրությունները խաղաղություն և կայունություն բերեն Հարավային Կովկասում։
«Մինչ օրս Հայաստանը ամենաշատն է տուժել տարածաշրջանային մեխանիզմներից դուրս մնալուց: Այս համատեքստում՝ հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, որը գալիս է իշխանության, կհետևի դրական օրակարգին և իր տեղը կզբաղեցնի տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններում: Իր վերջին այցի ժամանակ (Շուշի) մեր նախագահն (Էրդողանը) ասաց, որ եթե տեսնենք այս բարի կամքը, ապա նույն կառուցողական պատասխանը կտանք Հայաստանին»,– նշել է Բիլգիչը։