|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Իտալիան մրցեց Ավստրիայի դեմ:
Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերի խաղում էլ զգոնություն կար, Իտալիան առավելություն ուներ, սակայն այն գոլի վերածել չկարողացավ: Երկրորդ կեսում` 65-րդ րոպեին, Արնաուտովիչը գլխի հարվածով գրավեց Իտալիայի դարպասը, սակայն խաղից դուրս իրավիճակում էր և մրցավարները VAR-ի միջոցով չեղարկեցին գնդակը:
Ի վերջո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Իտալիան օգտագործեց իր առաջին իսկ շանսը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Կիեզան: Իտալացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանը և երկրորդ գնդակն ուղարկեցի Ավստրիայի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պեսինան: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Ավստրիան կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հեղինակության գնդակը խփեց Կալաչիչը:
Իտալիա-Ավստրիա (0:0) 2:1:
Իտալիան քառորդ եզրափակիչում կմրցի Բելգիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ: Նրանց հանդիպումը կկայանա հունիսի 27-ին: