|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուկրաինան և Թուրքիան պայմանավորվել են հեղուկ գազի մատակարարման շուրջ. ուրբաթ՝ հունիսի 25-ին, հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ եվրաինտեգրման հարցերով էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովի՝ կողմերն արդեն պայմանավորվել են խթանել էներգետիկ ընկերությունների համագործակցությունը Ուկրաինա գազի մատակարարումը դիվերսիֆիկացնելու համար, այդ թվում` հեղուկ գազի տերմինալների ենթակառուցվածքների զարգացումը. գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Երկրները պայմանավորվել են նաև համագործակցել Ուկրաինայի և Թուրքիայի միջև տրանսբալկանյան գազատարով գազի տեղափոխման հարցում: