|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանը ռազմաբազա է կառուցելու Սուդանում: Այս մասին նշված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված հրամանագրում. գրում է «Lenta.ru»-ն:
Փաստաթղթի համաձայն՝ կառավարությունը հավանություն է տվել և Պետդումայի վավերացմանն է ներկայացնելու Սուդանում ռազմածովային բազա կառուցելու մասին համաձայնագիրը:
Խոսքը Կարմիր ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի լոգիստիկ կենտրոնի մասին է: Մոսկվան և Խարտումը համաձայնագիր են ստորագրել 2020 թ.. ըստ դրա՝ աֆրիկյան հանրապետությունը հող կտրամադրի Ռուսաստանի ռազմածովային բազային, որը կարող է տեղավորել ոչ ավելի, քան չորս նավ, ներառյալ՝ ատոմային էներգիայով սնվողները:
Հունիսի 1-ին Սուդանը հայտարարել է, որ ցանկանում է վերանայել պայմանագիրը: Սուդանի զինված ուժերի շտաբի պետ Մուհամմադ Ուսման ալ Հուսեյնը հիշեցրել է, որ համաձայնագրերը կնքվել են Սուդանի նախկին կառավարության եւ Ռուսաստանի միջև: Ռազմական դիվանագետների լիգայի փոխնախագահ Վլադիմիր Վինոկուրովը համարել է, որ նման հայտարարությունը Միացյալ Նահանգների ճնշման հնարավոր հետևանքն է: