|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է իրանական Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միության (IRTVU) կողմից օգտագործվող 33 իրանական կայքերի, ինչպես նաև «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման կողմից վերահսկվող երեք կայքերի արգելափակումը. ասվում է գործակալության կայքում:
«Դատարանի որոշման համաձայն՝ ԱՄՆ-ն արգելափակել է Իրանի իսլամական ռադիոյի և հեռուստատեսության (IRTVU) 33 կայքեր և «Քաթաիբ Հըզբոլլահ»-ի կողմից ղեկավարվող երեք կայքեր»,- մեջբերում է RBC-ն:
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ գանձապետարանն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է IRTVU-ն: Վաշինգտոնում IRTVU-ն մեղադրվում է ապատեղեկատվություն տարածելու մեջ` ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար: