|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի վճռական ներդրմամբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց: Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու, տարածքներ ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար: Այս մասին, ըստ Կրեմլի կայքի, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայի միջազգային անվտանգության IX համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ուղղված տեսաուղերձում:
«Ռուսաստանը երբեք չի մոռանում իր պատասխանատվությունը հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար, որոնց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը:
Մենք մտադիր ենք շարունակել նպաստել տարածաշրջանային հակամարտությունների ապաէսկալացմանը, մեր ընդհանուր մայրցամաքում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել է Պուտինը: