|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեռևս հայտնի չէ Սարգսյան-Ալիև հանդիպման օրը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է պնդել, որ հայկական կողմն է դիմել Ռուսաստանին` զինադադարի խնդրանքով, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ Ադրբեջանի ստերն անվերջ են:
Սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման հետ կապված` նա նշեց, որ դրա մասին առաջինը հայկական կողմն է բարձրաձայնել, նույնը վերաբերում է դիպուկահարների հետքաշմանը, մոնիտորինգային գործընթացին, այսինքն` Կասպրշիկի գործառույթների ավելացմանը:
«Արդեն անընդունելի է, երբ բացահայտ գիտեն, թե որ կողմն է անընդհատ խախտում զինադադարը, սակայն կոչերը հասցեական չեն»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ կողմերը արդեն քննարկում են հետաքննության մեխանիզմների ներդրման փաստաթղթերը, և ժամանակը ցույց կտա` Ադրբեջանը կգնա՞ դրան, թե՞ ոչ: