|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին. ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Այն բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, հարգելով տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, հարաբերությունների կարգավորման կողմնակից է և այս ուղղությամբ առաջարկ է արվել», - երկուշաբթի ճեպազրույցում ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի: