|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած քայլ արգելափակվում է նրանց կողմից, ովքեր կործանարար մոտեցման կողմնակիցն են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Բոլորի համար արդեն պարզ է, որ Վաշինգտոնից կարելի է նոր ոչ ադեկվատ քայլեր սպասել, այդ թվում` Ռուսաստանի մասով, որտեղ Թրամփի` Մոսկվայի հետ փոխգործակցության կայուն նորմալ խողովակներ ստեղծելու քայլերը արգելափակվում են նրանց կողմից, ովքեր ցանկանում են շարունակել և զարգացնել մեր երկրի նկատմամբ` Սպիտակ տան դեռ նախորդ վարչակազմի օրոք ձևավորված կործանարար մոտեցումը»,- ասել է Լավրովը: