|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քիչ առաջ ԿԸՀ-ն սկսեց քննել այսօրվա լռության պահպանման կարգի խախտումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ ԿԸՀ-ի նիստի ընթացում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ 26 ուժերից և ոչ մեկի վարչապետի թեկնածուն չէր խախտել լռության պահպանման կարգը․ «Համեմատականներ տարվեցին նաև Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության և այսօրվա վարչապետի տեսաուղերձի միջև։ Առաջին դեպքում Չարչյանինը ստացվում է անհայտ աղբյուրից ձայնագրություն, իսկ վարչապետի ժ/պ-ի դեպքում՝ պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեսաուղերձ, որը նաև լրահոս է ծառայում լրատվության համար»։
Վարդևանյանը նշեց նաև, որ նիստի ընթացքում նաև նոր հանգամանք է պարզվել․ «Նիկոլ Փաշինյանի երկայացուցիչը հայտնեց, որ վերջինս այսօր վերադարձել է արձակուրդից, և մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք վերջինս վերադարձել է, նա հաստատակամ պատասխան տվեց։ Այդ ժամանակ մենք պնդեցինք, որ հարցը դիտարկվի ոչ միայն լռության պահպանման խախտման հիմքով, այլ նաև վարչական ռեսուրսի չարաշահմամբ»,- ասաց փաստաբանը։
ԿԸՀ-ն 30 րոպե ընդմիջում վերձրեց այս նոր հանգամանքի ուսումնասիրման համար, որից հետո նիստը կվերսկսվի։
Աղբյուրը՝ Yerevan.Today