|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ձմեռային դադարից հետո Երևանի «Փյունիկ»-ն առաջին մարզումն է անցկացրել Արտակ Օսեյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Առաջնության գարնանային հատվածի նախատապատրաստական շրջանում «Փյունիկ»-ը կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք:
Առաջին հավաքը կմեկնարկի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 22-ին: Հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ընկերական հանդիպում:
Երկրորդ ուսումնամարզական հավաքը նախատեսված է արտասահմանում, որի մասին մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ: