|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում:
Մինչ այս՝ հաղորդվում էր 4 զոհի և 15 տուժածի մասին: Նշվում է, որ օդանավում եղել է 20 մարդ:
Ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերությանը՝ ДОСААФ-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Life.ru-ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, որը կարող եք դիտել այստեղ: