|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ադրբեջանը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ այն պահից, երբ ադրբեջանական զինուժը թուրքական բանակի հետ կռվել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ. Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը:
«Իրավաբանորեն, դա ժամանակի խնդիր է: Ամեն ինչ կձևակերպվի»,- ասել է նա:
Պատգամավորն այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ Անկարան կարող է ռազմաբազա կառուցել Ադրբեջանի տարածքում:
«Ադրբեջանը նպատակ ունի մերձենալու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը, մեղմ ասած, թույլ է տալիս Թուրքիային, որը ներկայացնում է Էրդողանը, որպես ՆԱՏՕ-ի ամենատարեց անդամ, հանդես գալ նման հայտարարություններով: Ավելին՝ Մոսկվան բազա ունի Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում չունի»,- ասել է Շերինը:
Ռուսաստանի խորհրդարանում նույնպես կարծում են, որ Ադրբեջանում թուրքական բազայի հնարավոր հայտնվելը կարող է ընկալվել որպես ՆԱՏՕ-ի փաստացի ընդլայնում: