|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախիջևանի և Բաքվի միջև Զանգեզուրի միջանցքի նշանակությունը դժվար է թերագնահատել: Այս տրանսպորտային միջանցքը կնպաստի ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում:
«Այն հարմարավետությունը, որը Զանգեզուրի միջանցքը կբերի տարածաշրջան, անհնար է նկարագրել: Երկաթուղով, որը կսկսի գործել Զանգեզուրի միջանցքում, հայերը կարող են հեշտությամբ հասնել Մոսկվա և աշխարհի այլ մասեր՝ այդպիսով ազատվելով մեկուսացումից, որի մեջ իրենք են իրենց մղել»,- ասել է թուրք նախագահը։
Նա խոսել է նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: «Հենց վերանան Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:
Էրդողանի ելույթին զուգահեռ՝ իր նախընտրական քարոզարշավն էր իրականացնում նաև Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է «տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ցանկության մասին, քանի որ դա անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանին, այլև համապատասխանում է Հայաստանի անվտանգության շահերին»: