|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Իհարկե, անհնար է, որ Բայդենի հետ բանակցություններում Ս-400-ի հարցը մեր օրակարգում չլիներ: Ինչ վերաբերում է Ս-400-ին, ես հայտնեցի նույն կարծիքը, որը մենք ունեցել ենք ավելի վաղ: Ես նաև զեկուցեցի այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք միասին իրականացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանի կարծիքով՝ Անկարան և Վաշինգտոնը անլուծելի խնդիրներ չունեն, և անհրաժեշտ է ակտիվորեն երկխոսել: