|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից․ հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։
Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա ու ցանկացած ելք երկրից մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը):
Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):