|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի բավարարեց «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ իմ կողմից ներկայացված բողոքը և վերացրեց ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը: Այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ «Եռաբլուր»-ում վարչապետ Փաշինյանի ճանապարհը փակած զոհվածների ծնողներին ուժով բերման ենթարկելու գործը ավելի քան մեկ տարվա քննությունից հետո կարճվել է: Ոստիկանների գործողություններում իրավապահները հանցակազմ չեն գտել և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։
Մինչդեռ այս միջադեպից հետո քաղհասարակության ներկայացուցիչները պահանջել էին Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը՝ պնդելով, որ կառույցը չի բարեփոխվում։