|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ), Ռուսաստանի արտգործնախարարության հետ համատեղ, աշխատում են ապահովել, որ մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջիկա առաջնությունը լուսաբանելու համար: Այս մասին չորեքշաբթի գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում:
«ՈւԵՖԱ-ն լուծում է փնտրում, որը ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանին հնարավորություն կտա պրոֆեսիոնալ լուսաբանելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հավատում եմ, որ լուծում կգտնվի։ Ամբողջ երեկո աշխատել ենք այդ ուղղությամբ։ Եվ կարող եմ ասել, որ վաղուց չէինք տեսել բոլոր ներգրավված կողմերի նման կառուցողական մոտեցում»,- գրել է նա։
Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը միջոցառումների մի ամբողջ շարք է իրականացնում`այս ժամանակահատվածում օտարերկրյա թղթակիցների աշխատանքը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար:
Ավելի վաղ Match TV-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր Telegram ալիքում ասել էր, որ մարզային ֆուտբոլի ֆեդերացիաներից մեկը (Ադրբեջանը) հրաժարվել է հաստատել մեկնաբան Առուստամյանին:
Ադրբեջանն էլ հայտնել էր, որ հայ մեկնաբանին հավատարմագիր չտալը կապված է նրա՝ Արցախ կատարած այցելության հետ։