|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է ևս մեկ խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:
«Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ հանրային ծառայություններ մատուցող «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծադիր քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է»։
Հիշեցնենք, որ նախորդ խախտումն էլ գրանցվել էր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։