|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել՝ Իցհակ Հերցոգին․ հաղորդում է The Times of Israel-ը:
Հերցոգի օգտին քվերակել է Կնեսետի 120 անդամներից 87-ը․ վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է իր հաղթանակի մասին: Նախագահի պաշտոնում Հերցոգը կփոխարինի Ռեուվեն Ռիվլինին:
Նշվում է, որ նա Իսրայելի առաջին նախագահն է, որի հայրը նույնպես զբաղեցրել է այդ պաշտոնը․ Դյուկը Հերցոգը Իսրայելի նախագահն էր 1983-ից 1993 թվականներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 12 տարվա մեջ առաջին անգամ կառավարություն կարող է ձևավորվել առանց վարչապետ Բինյամին Նեթանյահուի. նրա քաղաքական մրցակիցները փորձում են կոալիցիա ստեղծել առանց ամենամեծ «Լիկուդ» կուսակցության, որը գլխավորում է վարչապետը: Եթե նրանց չհաջողվի կառավարություն կազմել, ապա վերջին երկու տարվա ընթացքում երկրին սպասվում են հինգերորդ խորհրդարանական ընտրությունները: