|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնի են դարձել մայիսի 29-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ադրբեջանցիներին ծեծի ենթարկելու մանրամասները: Դեպքի ընթացքում 5 ադրբեջանցի ծեծի էր ենթարկվել. նշում է ադրբեջանական Report–ը։
Այդ ադրբեջանցիներն են Ալվերդի և Ֆիքրեթ Մամեդով եղբայրները, որոնք մանր առևտրով են զբաղվում Կիևի Դնեպր թաղամասի Ալմաթի 54 հասցեում գտնվող վրանում, և նրանց համագյուղացիները՝ Խազար Ջաբարովը, Էլման Մանսիմովը և Սադայ Ջաբարովը:
Ադրբեջանցիները ծեծի են ենթարկվել Կիևի մարզային ոստիկանության սպաների կողմից, որոնք քաղաքացիական հագուստով են եղել: Միջադեպի պատճառը մայիսի 28-ին Իրպենի քաղաքային դատարանի դատական նիստի ընդմիջման ժամանակ մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչված ադրբեջանցի Աֆսար Մամեդովի (ծնվ. 1973 թ.) փախուստն էր: Աֆսարը Մամեդով եղբայրների քեռին է և փախուստից հետո կապ էր պահպանում նրանց հետ:
Ոստիկանության աշխատակիցները կապվել են նրա հարազատների հետ և ժամանել նրանց աշխատավայր: Հետո խնդրել են ասել Աֆսարի գտնվելու վայրը: Հարազատների հրաժարվելուց հետո ոստիկանությունը նրանց նկատմամբ ուժ է կիրառել: