|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից հետ է կանչվել Տիգրան Սեյրանյանը։