|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին հարցրել են Ռուսաստանի՝ Ուկրաինային զենք վաճառելու վերաբերյալ արձագանքի մասին: Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է, որ Անկարան չի հարցնում օտարերկրյա պետություններին, ներառյալ՝ Ռուսաստանին, թե ինչու են նրանք զենք վաճառում:
«Ուկրաինայի հետ պայմանագրերը կնքվել են շատ տարիներ առաջ: Մենք լավ ապրանք ենք պատրաստում: Ռուսաստանը չպետք է դրանից նեղանա: Սա բիզնես է: Սիրիան ռուսական հրթիռով խփել է մեր ինքնաթիռը: Ռուսաստանը հրթիռներ է մատակարարում Սիրիային և շատ երկրների: Մենք երբեք բողոք չենք հայտնել այս կապակցությամբ»,- ասել է նա: