|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը չպետք է հույսը դնի այն փաստի վրա, որ Գերմանիան և Արևմուտքը նահանջելու են և այլևս չեն կարողանա ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելը մեծ մարտահրավեր է Գերմանիայի համար։
«Բայց այժմ, ստեղծված իրավիճակում, մենք խոսում ենք աշխարհից, Եվրոպայից և Գերմանիայից եկող մի շատ հստակ ուղերձի մասին, ըստ որի՝ մենք չենք կարող և չպետք է հետ նահանջենք, և ապագայում էլ ի վիճակի կլինենք ապահովել այն, ինչ պետք է Ուկրաինային իր 46 միլիոն բնակիչներով»,- ասել է կանցլերը։