|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր առաջին մեդալը ձեռք բերեց:
Հարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային ծանրոդները: Մեր մարզիկներից Կարեն Մարգարյանը երկամարտի 327 (152+175) կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Սուրեն Գրիգորյանը ցույց տվեց 323 (148+175) կգ արդյունք և գրավեց 4-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուխամադխոդիր Տոշտեմիրովը, որը երկամարտում գրանցեց 343 (161+182) կգ արդյունք: