|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը երեք Տու-22M3 հեռահար ռմբակոծիչ է տեղակայել Սիրիայի Լազքիյե նահանգի Հմեյմիմ ավիաբազայում: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ այս տեսակի ինքնաթիռներն առաջին անգամ են տեղակայվում ռուսական Հմեյմիմ ավիաբազայում:
Նախարարությունը հայտնում է, որ հեռահար ռմբակոծիչների անձնակազմը գործնական հմտություններ ձեռք կբերի նոր աշխարհագրական տարածքներում ուսումնական առաջադրանքներ վարելու համար`Միջերկրական ծովի օդային տարածքում թռիչքների ժամանակ: Միջերկրածովյան գոտու օդային տարածքի յուրացման ուսումնական առաջադրանքներն ավարտելուց հետո հեռահար ռմբակոծիչները կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող մշտական օդանավակայաններ։
Բացի դրանից՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է բազայում երկրորդ թռիչքուղու պատրաստ լինելու մասին: Այսպիսով՝ բազան կկարողանա ընդունել տարբեր տեսակի ինքնաթիռներ: