|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան / զովացուցիչ ըմպելիք) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն / կաթնամթերք) ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերում, տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին:
Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող կամ խաչաձև աղտոտումը:
Արտադրամասերի աշխատանքը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

