|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ փորձ է արվել խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
«ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի թիմը մայիսի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում:
«Փոխնախարարին ներկայացվեց ոչ միայն տեղամասերի մատչելիության հետազոտությունը, այլև ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի թիմը նաև հաստատեց, որ ԿԸՀ-ի աջակցությամբ հունիսի 20-ին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը»,-նշված է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի ֆեյսբուքյան էջում: