|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անցյալ գիշեր Դմանիսում բնակվող էթնիկ վրացիներն ու ադրբեջանցիները խոստացել են դադարեցնել խանութում տեղի ունեցած միջադեպից հետո ժամեր տևած փողոցային բռնությունները: Հակառակորդ կողմերի միջև բանակցությունները տեղի են ունեցել Դմանիսի Սակրեբուլոյում (քաղաքային ժողով)՝ կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանակցություններին մասնակցել են նաև մուսուլման և ուղղափառ հոգևորականներ:
Բանակցությունների ավարտին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, Վրաստանի կառավարության վարչակազմի մարզերի հետ կապերի վարչության պետ Լերի Բառնաբիշվիլին ասել է, որ «հակամարտությունն ավարտվել է», և կոչ է արել տեղի բնակիչներին՝ վերադառնալ տուն ու «ապրել խաղաղ»՝ իրենց ընկերների, հարևանների ու հայրենակիցների հետ:
Ըստ Քվեմո Քարթլիի շրջանի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլիի՝ հանդիպման մասնակիցները հայտարարել են․ «Մենք հակամարտության կողմ չենք, մենք մեկ երկրի զավակներ ենք, և այս բախումը չպետք է մեծ հնչեղություն ստանա»: «Մենք շարունակում ենք խաղաղորեն զարգացնել մեր երկիրը բազմազգ, բազմամշակութային հարաբերությունների շրջանակներում»,- ասել է նահանգապետը:
Ադրբեջանի դեսպանությունը Վրաստանում հայտարարել էր, որ այս բախումները չպետք է դիտարկել էթնիկական տեսանկյունից։