|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ հյուսիս-արեւելքում գտնվող Մեյն քաղաքում երկու տարեկան մի տղա վիրավորել է ծնողներին տանը գտնված ատրճանակով, հայտնում է տեղական WGME հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Ուեսթ Բաթում: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան զենքը գտել է մահճակալի կողքի սեղանի վրա: Նշվում է, որ տղայի հայրը թեթեւ վիրավորվել է գլխի շրջանում, իսկ մայրը՝ ոտքի: Ընդ որում, երեխան տուժել է կրակոցի հետ հարվածից: Երեքն էլ հոսպիտալացվել են վնասվածքներով, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշել են քննիչները, երեխան միայն մի կրակոց է արձակել:
«Այն, թե ինչպես է երեխային հաջողվել վերցնել զենքը եւ կրակել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս, եւ ներկայումս դեպքը հետաքննվում է»,- ասել է շրջանի շերիֆ Ջոել Մերին: Նա հավելել է, որ միջադեպը կարող էր շատ ավելի ողբերգական հետեւանքներ ունենալ: