|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս սահմանապահները վերահսկողության տակ են պահում իրավիճակը Սյունիքի մարզում. հայտնում են Սյունիքի ուժային կառույցներում Wargonzo-ի աղբյուրները:
«Նաև, մեր տվյալների համաձայն, իրավիճակը Սև լճի տարածքում սկսել է կայունանալ: Բաքվի սադրանքն իսկապես տեղի է ունեցել, բայց ռուս բանակցողների փաստարկներն ազդեցություն ունեցան, և ադրբեջանական զինուժը կասեցրել է նոր դիրքերի տեղակայումը:
Նշենք նաև, որ սա ադրբեջանական կողմից նոր դիրքեր տեղակայելու կամ դիրքեր տեղափոխելու առաջին փորձը չէ, այդ թվում`ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այնուամենայնիվ, մեր սպաները զբաղվում են յուրաքանչյուր առանձին դեպքով՝ ճնշելով սադրիչ գործողությունները:
102-րդ հենակետի զինծառայողներից ու խաղաղապահներից բացի, Սյունիքի մարզում տեղակայված են ռուս սահմանապահ զորամասեր: Նրանք նաև վերահսկում են Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակը»,– գրում է Wargonzo-ն իր թելեգրամյան ալիքում։