|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանցիներին պատերազմի այս օրերին հանգիստ չի տալիս ռուսական WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որն այս օրերին աշխատում է Արցախում:
Ալիևի հանցավոր ռեժիմի գովերգողներից ադրբեջանցի լրագրող, երկրի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախկին աշխատակից Հեյդար Միրզան կոչ է արել սպանել ռուս լրագրողին:
«Այս լուսանկարը զրկում է նրան նոնկոմբատանտի կարգավիճակից և իրավունք է տալիս ոչնչացնելու նրան: Զենքը ձեռքին ռազմական թղթակիցը ռազմական թղթակից չէ, այլ կռվող»,- գրել է Միրզան:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Սեմյոն Պեգովի լուսանկարը ոչ թե արցախյան այս պատերազմի, այլ նվազագույնը 2 ամիս առաջ արված լուսանկար է:
Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել ադրբեջանական «Օրիորդի աշտարակ» Telegram ալիքի ադմինիստրատոր Սադաթ Գուլիևը: Նման լկտի հանդգնությունը զայրացրել էր նույնիսկ ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որը կոչ արեց քրեական գործ հարուցել Գուլիևի դեմ: