|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սիրիական Իդլիբում մեկ զոհված և չորս վիրավոր զինծառայող ունեն։
«Մայիսի 10-ին «Գարնանային վահան» գործողության տարածքում մեր շարասյան վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս չորսը՝ վիրավորվել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց»,- Twitter-ում հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը:
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել որոշակի թիրախների ուղղությամբ, որտեղից իրականացվել է հարձակումը: Թե կոնկրետ ով է հարձակվել թուրքական ավտոշարասյան վրա, չի հաղորդվում: