|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը: Այժմ նա սպասում է Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան, էշի վրա թարս նստեցրած, տանի Իջևան:
Yerkir.am-ի նկարահանող խումբը տեղում հետևում է իրադարձությունների զարգացմանը։