|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ադրբեջանի կողմից օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման աշխատանքները, ներառյալ՝ վերականգնումն ու շինարարությունը Շուշիում, իրականացվում են նախնական ճարտարապետական ոճին համապատասխան՝ նպատակ ունենալով քաղաքը վերադարձնել իր պատմական տեսքին», - ադրբեջանական AzerTac-ին ասել է թշնամի երկրի մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերիամ Գաֆարզադեն:
Ըստ նրա՝ այդ աշխատանքների շրջանակներում ընթացքի մեջ է նաև Ղազանչեցոց եկեղեցու վերականգնումը. «Ինչպես պատմության և մշակույթի մյուս բոլոր հուշարձանները, այնպես էլ եկեղեցին վերականգնվելու է իր գեղարվեստական և գեղագիտական բնույթին համապատասխան՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի և արխիվային նյութերի վրա: Հուշարձանը կվերականգնվի իր նախնական տեսքով»:
Նշենք, որ եկեղեցու հին տեսքն այն էր, ինչ-որ կար՝ մինչև այն բարբարոս ադրբեջանցիների կողմից քանդելը՝ հայկական քրիստոնեական գմբեթի տեսքով։ Եկեղեցու ամենահին նկարներն ապացուցում են այդ փաստը, սակայն ադրբեջանցիների հիմնվում են 1910-ի վերջին քաղաքում հայերի կոտորածներից հետո վերափոխված գմբեթի տեսքի վրա։