|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսային ռուսական պատվաստանյութերը որակել է որպես աշխարհում ամենահուսալին ու արդյունավետը և դրանք համեմատել է Կալաշնիկովի ինքնաձիգի հետ. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ պատվաստանյութերին նման բնութագրում է տվել եվրոպացի մասնագետներից մեկը: «Մեր արտադրանքը հիմնված է տեխնոլոգիաների և պլատֆորմների վրա, որոնք օգտագործվել են տասնամյակներ շարունակ: Դրանք նույնպես բավականին ժամանակակից են»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Պուտինը խոստովանել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման և պատվաստանյութերի փորձարկման մակարդակը Ռուսաստանի մի շարք մարզերում նվազել է: Այս կապակցությամբ նա առաջարկել է ճշգրտել բնակչության պատվաստման ներքին ռազմավարությունը:
Այս պահին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութ՝ Sputnik V, EpiVacCorona, KoviVak և Sputnik Light: