|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է սահմանների սահմանազատման ու սահմանագծման և Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցը: Այս մասին լրագրողներին հայտնելով՝ Վրաստանի վարչապետը, սակայն, չի պատասխանել լրացուցիչ հարցերի. հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
«Մենք պայմանավորվեցինք, որ երկխոսությունը կշարունակվի և արագացված կլինի: Շատ շուտով հարցը կլուծվի, ինչպես պահանջում են մեր եղբայրական և բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովները շատ շուտով կշարունակեն իրենց աշխատանքը, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասել է Ղարիբաշվիլին: