|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրավիճակը Դավիթ Գարեջի վիճելի վանական համալիրի տարածքում, որտեղ երեկ վրացիների մի խումբ վեճի էին բռնվել ադրբեջանցի սահմանապահների հետ, ներկայումս հանգիստ է: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո. հայտնում է Новости Грузия-ն:
Նրա խոսքով` մոտ օրերս ուխտագնացները եւ զբոսաշրջիկները կկարողանան ազատ գնալ վանական համալիր: «Ներկայումս տարածքում խաղաղ վիճակ է»,- ասել է Կուպատաձեն:
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր միջադեպը` նշելով, որ այն հակասում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններին: