|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Alhurra հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիան մտադիր է Իրաքի ամենամեծ ռազմական բազան կառուցել Իրաքյան Քրդստանում: Ենթադրաբար, բազան նախատեսված է լինելու Հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում PKK-ի տրանսպորտային ուղիները փակելու համար:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքում գործում են Թուրքիայի 37 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Բաշիկում գտնվող լիարժեք ռազմաբազան, որտեղ պատրաստում են քրդական «Փեշմերգե»-ի զինյալներին:
Չնայած Թուրքիայի և Իրաքյան Քուրդիստանի վարչակազմի միջև դաշնակցային հարաբերություններին, իրաքցի շատ պատգամավորներ բողոքել են երկրում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ, իսկ Իրաքի արտգործնախարարը նոտա է հղել Հուլուսի Աքարի՝ վերջերս Իրաքի հյուսիս կատարած այցի կապակցությամբ: