|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեւանում այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: