|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դրանք ասեկոսեներ են, ավելորդ խոսակցություններ, որ տարածվում են, լուրջ մի ընդունեք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է կոալիցիա կազմեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո որդու հարսանիքին, որը քննադատվեց հասարակության կողմից, Ծառուկյանը պատասխանեց. «Անկախ ամեն ինչից, եթե Ծառուկյանն է, դա տարիուկես հետո էլ անեի, նույն լրատվականները՝ տերերի պատվերը կատարելով, ինչ-որ դիվիդենտ շահելով... ասում եմ՝ տարիուկես հետո էլ անեի, նույնպես այդ պատվերը լինելու էր: Ես մինչև այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել բոլորի համար, երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը՝ ես, բերդում էի և 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակի ու հզորության համար, բայց այդ մասին այդ լուրեր տարածողները չեն էլ խոսում»: