|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 23-ին Թբիլիսիում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը ոգեկոչեցին յուրովի՝ երկինք բարձրացվեց 106 օդապարիկ։ Նույն օրը Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միությունները կազմակերպեցին պահանջատիրական քայլերթ։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդ֊ամրոցից և շարունակվեց մինչև Սուրբ Խաչ եկեղեցի։ Եկեղեցու բակում կանգնեցաված հուշակոթողի մոտ ելույթ ունեցան Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները։ Երթի մասնակիցները պահանջեցին 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում։