|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 24-ի առավոտյան լարված իրավիճակ է եղել Ծիծառնակաբերդի ճանապարհին: Քաղաքացիները փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, բայց առավոտյան ժամը 8-ից քաղաքացիների համար մուտքերը եղել են փակ՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել՝ պաշտոնական արարողակարգը սկսվելու է ժամը 9-ից:
Քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև հրմշտոց է եղել:
«Այսօր այդ օրը չէ, որ սահմանափակումներ դնեք մեր դիմաց, մենք առավոտյան եկել ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցենք և գնանք մեր գործերին»,- ասաց քաղաքացին:
Քաղաքացիները դեն նետեցին ծաղիկները, որոնք պետք է խոնարհեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և հեռացան՝ չսպասելով, որ ճանապարհը բացվի: