|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը և ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»: