|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2015 թ. Edam կազմակերպությունը հարցում էր իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարծիքը պարզելու համար։
Այսպես` թուրքական հասարակության մի զգալի մասը՝ 23.5 տոկոս, ցանկանում է, որ Թուրքիայի կառավարությունը, լավագույն դեպքում, ափսոսանք հայտնի 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի և մի շարք այլ ազգերի՝ ներառյալ թուրքերի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:
12 տոկոսը կարծում է, որ պետությունը պետք է ցավակցություն հայտնի, բայց ոչ ներողություն խնդրի։
Միայն 9 տոկոսն է ցանկանում, որ Թուրքիայի կառավարությունը համաձայնի ցեղասպանության մեղադրանքների հետ, իսկ մյուս 9 տոկոսը պաշտպանում է ներողություն խնդրելու գաղափարը, բայց` ոչ ավել։
Բնակչության 21 տոկոսը դեմ է ցանկացած քայլի: 25 տոկոսը ընդհանրապես գաղափար կամ տեսակետ չունի հարցի առնչությամբ։