|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը եւ տեղադրել ԱԱԾ տնօրենի խոսքից մի հատված. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը եւ մինչեւ այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում եւ բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաեւ խիստ հուզումնալից վիճակ»:
Այնուհետեւ Լուսինե Սահակյանը հավելում է. «Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն ստեղծում»: Նա նաեւ հստակեցրել է, որ մեջբերումը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված գրությունից է: