|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվել է հեռանալ Ռուսաստանից՝ չնայած խորհրդատվությունների համար Վաշինգտոն մեկնելու առաջարկին․ գրում է Axios-ը` վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ թերթի՝ Սալիվանը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ ռուսական կողմը պետք է «ստիպի իրեն հեռանալ», եթե ցանկանում է, որ ինքը լքի Մոսկվան:
Ապրիլի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Կրեմլը խորհուրդ է տվել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին`գնալ տուն` երկու երկրների միջև առկա հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվությունների համար: Նախարարի խոսքով՝ դիվանագետին նման առաջարկություն է արել նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ապրիլի 15-ին Սալիվանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ հակառուսական նոր սահմանափակումների պատճառով: Նախարարությունը նրան պատմել է Մոսկվայի մի շարք պատասխան գործողությունների մասին:
Դեսպանն իր հերթին ասել է, որ իր այցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի խնդրանքով: Նա հանդիպումը որակել է որպես «մասնագիտական և հարգալից»։