|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է: Թեեւ տեղեկություններ կային, որ նրա դստերը հաջողվել է այդ պատվավոր տեղում գրել իր ընկերուհի Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն Քոչարյանը նախընտրում է ոչ այնքան քաղաքական, որքան մշակութային կերպար ընդգրկել։
Նա շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում եւ հնարավոր է իր երբեմնի զինակիցներից ոմանց չընդգրկի ցանկում։ Ավելի ճիշտ՝ նրանցից ոմանք հանգրվանեն Արթուր Վանեցյանի ցուցակում։ Բանն այն է, որ թեեւ Քոչարյան-Վանեցյան դաշինքը նպատակահարմար չեն տեսնում՝ կարծելով, որ կթիրախավորվեն իրենց հակառակորդների կողմից, քանի որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Վանեցյանն էր ԱԱԾ տնօրենը, սակայն կարծում են, որ 2 քաղաքական ուժը նույն նպատակի համար են պայքարում եւ կարող են հետընտրական դաշինք ձեւավորել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում