|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձեւակերպումներից եւ սուր հռետորաբանությունից։
Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։
Հայտնի է նաեւ ՀԱԿ ցուցակի առաջինը․ մեզ հասած տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է եւ ընտրությունը կանգ է առել Զոյա Թադեւոսյանի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: