|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության նվազման օգտին: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանին վերաբերող հարցերի շուրջ իր ելույթում:
«Հիմա ժամանակն է ապաէսկալացիայի: Առաջընթացի ճանապարհը մտածված երկխոսության և դիվանագիտական գործընթացի միջոցով է: Միացյալ Նահանգները պատրաստ է կառուցողականորեն շարժվել դեպի այս գործընթացը: Իմ հիմնական գաղափարն այն է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում Ռուսաստանի հետ աշխատելը, մենք պետք է համագործակցենք»,- ասել է ամերիկացի առաջնորդը, որը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե Պուտինը մարդասպան է, իսկ ամիսներ առաջ բացառել էր ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորումը:
Միաժամանակ, Բայդենը հավելել է, որ եթե Ռուսաստանի գործողություններն ուղղված լինեն ԱՄՆ-ի շահերի դեմ, ապա ամերիկյան կողմը «կպատասխանի»: